AKAI MPK mini MK3
MPK mini-ում կա այն ամենը, ինչ պետք է ժամանակակից երաժշտական պրոդյուսերին։ Այն համատեղելի է երաժշտության ստեղծման ձեր նախընտրած ծրագրի հետ և արագ է ինտեգրվում աշխատանքին։ Փոքր չափերը հարմար են ճանապարհին, իսկ փադերն ու վերագրվող կարգավորիչները թույլ են տալիս վերահսկել ստեղծագործության բոլոր ասպեկտները։ Նոր սերնդի Gen 2 դինամիկ ստեղնաշարը փոխանցում է կատարման նուրբ երանգները։ Սկսնակին MPK mini-ն տալիս է առաջին իսկ երգը ստեղծելու անհրաժեշտ գործիքները, իսկ մասնագետի համար այն բազմաֆունկցիոնալ երաժշտական օգնական է տարբեր խնդիրների համար։ Յուրաքանչյուր երգ սկսվում է առաջին քայլից․ MPK mini-ով կարող եք անմիջապես ձեռնամուխ լինել հաջորդ հիթին։

Արտահայտիչ կատարում
MPK mini-ի նորույթը վերանախագծված Gen 2 դինամիկ ստեղնաշարն է։ Այն արձագանքում է դաշնամուրային կատարման նրբություններին այնքան ճշգրիտ, որ կհամապատասխանի նաև ամենապահանջկոտ ստեղնաշարահարներին։ Ռոյալից ու հագեցած էլեկտրադաշնամուրից մինչև կտրուկ սինթեզատորային մենանվագ՝ ստեղնաշարը բացահայտում է տարբեր վիրտուալ գործիքների և կատարողական ոճերի հնարավորությունները։
MPC փադերի հնարավորությունները
Մեր առաջատար MPC շարքի ութ փադերը ձեր հարվածային պարտիաներին հաղորդում են կենդանի կատարման զգացողություն։ Այս լուսավորվող, հարվածի ուժին զգայուն MPC փադերը փոխարկվում են բանկերով և ապահովում են հարմար հպում՝ ճշգրիտ ռիթմերի ու մեղեդային սեմփլների կատարման համար։ Նրանց արձագանքը կգնահատեն անգամ ամենապահանջկոտ երաժիշտները։



