AKG K240 MKII — Կիսաբաց ստուդիական ականջակալ
K240 MKII-ը ծածկում է ամբողջ ականջը և հարմար է հանգիստ միջավայրում մոնիթորինգի ու միքսի ստուգման համար։ Կիսաբաց բաժակներից ձայնի մի մասը դուրս է գալիս, ուստի մոտակայքում միացված խոսափող օգտագործելիս հաշվի առեք ձայնի արտահոսքը։
30 մմ Varimotion դրայվերների հաճախականության տիրույթը 15 Հց–25 կՀց է։ Ինքնակարգավորվող գլխակապը և լրակազմի երկու տեսակի ականջաբարձիկները թույլ են տալիս ընտրել հարմար տարբերակը։

Կիսաբաց կառուցվածք
Հարմար է խմբագրման, մոնիթորինգի և ունկնդրման համար, երբ մեկուսացումը առաջնային չէ։ Զգայուն խոսափողին մոտ ձայնագրելիս K52-ի նման փակ ականջակալը կարող է նվազեցնել արտահոսքը։

Ականջաբարձիկների երկու զույգ
Ընտրեք թավշյա կամ արհեստական կաշվից ականջաբարձիկները։ Երկու զույգն էլ փոխարինելի են, իսկ գլխակապն ինքնուրույն հարմարվում է գլխի չափին։
Ինչպես միացնել
Բաժակի mini-XLR միակցիչով կարող եք ընտրել 3 մ ուղիղ կամ 5 մ պարուրաձև մալուխը։ 3,5 մմ ստերեո խրոցը միացրեք ականջակալի համապատասխան ելքին, իսկ ստուդիական սարքավորման համար անհրաժեշտության դեպքում օգտագործեք պտուտակվող 6,3 մմ ադապտերը։
Հավաքածուում
- AKG K240 MKII ականջակալ
- EK300 ուղիղ մալուխ՝ 3 մ
- EK500 պարուրաձև մալուխ՝ 5 մ
- Մեկ զույգ թավշյա և մեկ զույգ արհեստական կաշվից ականջաբարձիկներ
- Պտուտակվող 3,5 մմ-ից 6,3 մմ ադապտեր
Լուսանկարների աղբյուրը՝ AKG