Alesis Elevate 4
Alesis Elevate 4 ստուդիական բարձրախոսները միքսերը, մաստերներն ու մուլտիմեդիա նյութը վերարտադրում են ամբողջ տիրույթում՝ հստակ ու տաք հնչողությամբ։ Ձայնի մանրամասները լսելի են առանց քողարկման։ Խիտ փայտե կորպուսները ճնշում են թրթռումների հակված պլաստիկ կորպուսներին բնորոշ ռեզոնանսները՝ ապահովելով հստակ ձայն ու ամուր բաս։ 4″ վուֆերներն ու մետաքսե գմբեթով 1″ թվիթերները տալիս են հագեցած ցածր, մաքուր բարձր հաճախականություններ և ճշգրիտ ստերեոպատկեր։ Ներքին ուժեղացուցիչն ու դրա հավասարեցումը հատուկ ընտրված են այս դինամիկների համար՝ ապահովելով արտահայտիչ դինամիկա ու բարձր ելքային մակարդակ։ Միացման և ձայնի ուժգնության ընդհանուր կարգավորիչն աջ բարձրախոսի առջևի վահանակին է։ Elevate 4-ը մատակարարվում է մեկ տուփում՝ որպես ստերեոյի համար համաձայնեցված զույգ։

Ժամանակի փորձությունն անցած տեխնոլոգիա
Alesis-ը գրեթե քառորդ դար պատրաստում է ստուդիական մոնիտորներ։ Այդ ընթացքում կուտակած փորձն օգնել է կատարելագործել ձայնն ու դրա հստակությունը։ Elevate 4-ում կիրառվել են մրցանակակիր Monitor One և M1Active պրոֆեսիոնալ մոնիտորների տեխնոլոգիաները՝ համակարգչի կամ շարժական սարքի հնչողությունը բարելավելու համար։ Հատուկ նախագծված բաղադրիչները հիմնված են Alesis-ի ստուդիական բարձրախոսների մշակման փորձի վրա և ճշգրիտ ու բնական են վերարտադրում ձայնը՝ անկախ հաճախականային կազմից կամ ուժգնությունից։
Մուտքերի և ելքերի ճկուն ընտրություն
Երկու ամուր RCA և երկու 1/4″ TRS բույն են նախատեսված միքսերների, ինտերֆեյսների և գրեթե ցանկացած աուդիոսարքի համար։ Ականջակալները 1/8″ ստերեո ելքին միացնելիս բարձրախոսները լռում են։ Բարձրախոսներն էլ հեշտ են փոխմիացվում՝ փաթեթում գտնվող ստանդարտ 1/8″ մալուխով։ Elevate 4-ը նախագծված է բնական հաճախականային արձագանքով, բայց ավելի շեշտված բասի համար կա ուժեղացման անջատիչ։ Լրացուցիչ հզորության ու ավելի խոր բասի համար սուբվուֆերի ելքին կարող եք միացնել գրեթե ցանկացած ակտիվ սուբվուֆեր։ Elevate 4-ն առաջարկում է հստակություն, ճշգրիտ նախագծում և բարձրորակ վերարտադրություն։

-500x500.jpg)
-74x74.jpg)