Alesis M1 Active MK3
Լեգենդար շարքի ժառանգությունը
Ավելի քան տասը տարվա ընթացքում Alesis մոնիտորներն իրենց ճշգրտության ու հուսալիության շնորհիվ վաստակել են մասնագիտական աշխատանքի համար հիանալի ընտրության համբավ։ Առաջին սերնդի ամենավաճառվող M1 մոնիտորները հարմար էին գրեթե ցանկացած իրավիճակում։ Նորագույն M1 Active MK3-ում ստուդիական մոնիտորների տեխնոլոգիական առաջընթացը Alesis M1 շարքին հաղորդում է մասնագիտական հնչողության նոր մակարդակ։
Ժամանակակից դիզայն
M1 Active MK3 ստուդիական մոնիտորի նոր 5 դյույմանոց ալյումինե վուֆերն ավելի թեթև ու կոշտ է, քան ածխաթելից, թղթից կամ ապակեթելից ու արամիդից պատրաստված սովորական դինամիկները։ Դրա շնորհիվ MK3-ն ավելի արագ է արձագանքում ձայնի սկզբնազարկին ու ավելի գծային է վերարտադրում ցածր և միջին հաճախականությունները։ Ճշգրիտ նախագծված ալիքատարը վերահսկում է բարձր հաճախականությունների տարածումը՝ ընդլայնելով օպտիմալ լսման գոտին նույնիսկ բարձրախոսի առանցքից զգալի շեղման դեպքում և կանխելով ձայնի անկանոն ցրումը։ Կորպուսի սահուն կլորացված «աերոդինամիկ» եզրերը նվազեցնում են եզրային դիֆրակցիայից առաջացող լսելի աղավաղումները, իսկ առաջ ուղղված ֆազաինվերտորների լայնացող բացվածքները վերացնում են բասում լսվող օդային հոսքի խանգարող աղմուկը։
Անթերի հստակություն
M1 Active MK3 ստուդիական մոնիտորների հետ կարելի է վստահորեն լսել, միքսել ու ստեղծագործել՝ հենվելով ճշգրիտ ձայնի վրա։ 55 Հց-ից մինչև 22 կՀց հաճախականային ընդգրկույթը (±3 դԲ) թույլ է տալիս ողջ երաժշտությունը լսել այնպիսի բնականությամբ, ինչպիսին պահանջում են ժամանակակից ձայնագրությունները։ Ցածր հաճախականությունների համար նախատեսված է 40 Վտ, բարձրերի համար՝ 25 Վտ հզորությամբ A/B դասի ուժեղացուցիչ։ Սովորական «թվային» ուժեղացուցիչների համեմատ դրանք ապահովում են սահուն, եռանդուն հնչողություն և առատ դինամիկ պաշար։ Բալանսավորված XLR / 1/4 դյույմ կոմբինացված մուտքով կարելի է միացնել ստուդիական ամենատարբեր սարքեր։



