Alesis V49 MKII
Alesis V49 MKII-ը 49-ստեղնանի USB MIDI ստեղնաշար է և երաժշտական արտադրության վերահսկիչ։ Այս բազմակիրառելի գործիքը տալիս է գաղափարն ավարտուն ստեղծագործության վերածելու անհրաժեշտ միջոցները՝ զսպանակավոր և արձագանքող սինթեզատորային ստեղներ, հարվածի ուժին արձագանքող հարթակներ, նշանակելի պտտակներ, դաշնամուրի ամբողջ տիրույթին հասնելու Octave և Transpose կոճակներ, արտահայտչականություն հաղորդող Pitch Bend և Modulation անիվներ, ինչպես նաև վեց ռեժիմով արպեջիատոր՝ ինքնատիպ մեղեդիներ ստեղծելու և նոր գաղափարներ գտնելու համար։ Է՛լ ավելի արտահայտիչ նվագի համար կա սուստեյնի ոտնակի մուտք։ Միացրեք V49 MKII-ը և անմիջապես ձեր PC-ն կամ Mac-ը դարձրեք երաժշտության արտադրության լիարժեք ստուդիա։

Ստեղծագործական կառավարում
V49 MKII-ն առաջարկում է այն գործառույթները, որոնք պրոդյուսերներն ու երաժիշտները փնտրում են USB MIDI ստեղնաշարում։ Հարվածային գործիքների ութ հետին լուսավորմամբ հարթակներն արձագանքում են հարվածի ուժին՝ թույլ տալով ճշգրիտ ծրագրավորել հարվածային պարտիաները կամ գործարկել սեմփլներ։ Կան նաև դասական Note Repeat և Full Level գործառույթները, որոնցով կարելի է վերարտադրել հայտնի ռիթմ-մեքենաների և սեքվենսորների աշխատանքը։ Եթե հետաքրքիր մեղեդի կամ ոգեշնչող գաղափար եք փնտրում, V49 MKII-ի արպեջիատորն ունի վեց ռեժիմ, հպումներով տեմպի սահմանում և ռիթմական բաժանման, նոտայի հնչելու բաժնեմասի (gate) ու սվինգի հարմար կարգավորիչներ։ Առանց ձեռքերը ստեղնաշարից հեռացնելու հնարավոր է կառավարել ձայնային աշխատանքային ծրագիրն ու վիրտուալ գործիքները․ չորս պտտակներին MIDI-ի միջոցով կարելի է նշանակել ծրագրի կարևորագույն գործառույթները։



