Alhambra 3C Cedro
Alhambra-ի գործիքներում նյութերի մանրակրկիտ ընտրությունը զուգորդվում է աշխատանքի ճշգրտության, վարպետների մեծ գիտելիքների ու նվիրվածության հետ։ Շատ մատչելի գնով կարող եք ձեռք բերել գործիք, որը երկար տարիներ ձեզ հետ կլինի ամենօրյա երաժշտական գեղեցիկ պահերին։

Կարմիր մայրուց վերին դեկա
Կարմիր մայրին ամրության և ճկունության հիանալի հավասարակշռություն ունի, ինչի շնորհիվ այն ակուստիկ կիթառների վերին դեկայի ամենատարածված նյութերից է։ Նրա բազմակողմանի հնչողությունը հարմար է տարբեր ժանրերի ու նվագաոճերի համար։
Հետնատախտակ և կողապատեր՝ կարմրափայտից
Կարմրափայտն արդեն տասնամյակներ շարունակ կիրառվում է բարձր դասի ակուստիկ կիթառների հետնատախտակի և կողապատերի համար։ Այն տալիս է վառ, բայց բնական հնչողություն՝ հագեցած, տաք միջին հաճախականություններով։

-500x500.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)