Alhambra Z NATURE
Այս մոդելում կրճատվել են արտադրական փուլերն ու ընդհանուր ծախսերը՝ պահպանելով Alhambra-ի կիթառների հայտնի որակը։ Ինչպես բրենդի մյուս գործիքները, Alhambra Z-Nature-ը պատրաստվում է ամբողջությամբ Իսպանիայում։ Արտադրական գործընթացը վերահսկվում է ամբողջությամբ և արտադրանքի համար տրվում է լիարժեք երաշխիք։ Հաշվի են առնվում շրջակա միջավայրն ու սոցիալական պատասխանատվությունը, վերահսկվում է նաև թունավոր նյութերի կիրառումը։ Բնական ատլասափայլ հարդարումը բաց է թողնում փայտի ծակոտիները՝ թույլ տալով, որ Z-Nature-ի իրանն ազատ ռեզոնանսի։

Z-Nature-ում Alhambra-ն համադրել է հնչողության մեծ ծավալն ու նվագի հարմարավետությունը։ Կիթառը հաճելիորեն զարմացնում է ուժով, որակյալ տեմբրով և ձեռքի տակ ստեղծվող զգացողությամբ։ Վերին ու ստորին սեմիկները մելամինից են․ այս նյութը լավ է փոխանցում թրթռումները և տալիս է կլոր, հավասարակշռված ձայն։ Բաց ծակոտիներով լաքը գեղեցկացնում է կիթառը և նվազեցնում ընդհանուր քաշը։ Սա հատկապես կարևոր է երեխաների համար, որոնք գործիքն իրենց հետ են տանում։ Z-Nature-ի պարզ ու նրբագեղ դիզայնն ընդգծում է փայտի բնական գեղեցկությունը։ Կոթը կարմրափայտից է, վերին տախտակը՝ ամբողջական մայրիից։ Սկսնակների համար այն հուսալի գործիք է՝ գնի և որակի հիանալի հարաբերակցությամբ։




