Audio Technica ATH M40x
M շարքի ATH-M40x պրոֆեսիոնալ մոնիտորային ականջակալներն ունեն հարթ հաճախականային բնութագիր՝ ընդլայնված տիրույթում ձայնը չափազանց ճշգրիտ վերահսկելու համար։ Հիանալի ձայնամեկուսացումն ու պտտվող ականջաբաժակները հեշտացնում են ստուդիական աշխատանքը՝ թույլ տալով հարմարավետ լսել նաև մեկ ականջով։ Պրոֆեսիոնալ որակի նյութերից պատրաստված ամուր M40x-ը գերազանց է ստուդիայում կատարումներ ձայնագրելու ու միքսելու, ինչպես նաև դիջեյական մոնիտորինգի համար։

Ավելին M-Series ականջակալների մասին
Մասնագետների բարձր գնահատականին արժանացած M շարքի պրոֆեսիոնալ մոնիտորային ականջակալները համատեղում են ձայնի ճշգրիտ վերարտադրությունն ու բացառիկ հարմարավետությունը և հարմար են թե՛ ստուդիայում երկարատև աշխատանքի, թե՛ ճանապարհի համար։ Անատոմիական ականջաբաժակներն ամուր նստում են՝ ապահովելով գերազանց ձայնամեկուսացում և նվազագույն արտահոսք։ Պրոֆեսիոնալ որակի նյութերը և՛ դիմացկուն են, և՛ հարմարավետ։ Ինքներդ համոզվեք, թե ինչու են առցանց գրախոսները, առաջատար ձայնային ինժեներներն ու շարքի հավատարիմ երկրպագուները համակարծիք. M շարքի ձայնի և կառուցվածքի որակի համադրությունը հուսալիորեն ծառայում է ժամեր շարունակ, տարի առ տարի։

-500x500.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)