ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
AUSTRIAN AUDIOՇուտով

Austrian Audio OC18 Studio Set

  • Brand: AUSTRIAN AUDIO
  • Product Code: OC18 Studio Set
  • Availability: Շուտով
  • $899.00

Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Austrian Audio OC18 Studio Set

Ավստրիայում նախագծված և արտադրված այս խոսափողի բարձր զգայունությունն ու ցածր սեփական աղմուկը թույլ են տալիս առանց աղավաղումների ձայնագրել թե՛ շշուկ, թե՛ չափազանց բարձր ձայնային ճնշում ունեցող աղբյուրներ։ Այն հարմար է ստուդիայի, կենդանի ելույթների և հեռարձակման համար։ Կերամիկական պատիճների բնութագրերի բացառիկ համընկնման շնորհիվ OC18-ը կարող է համապատասխանեցված զույգ կազմել ցանկացած այլ OC18-ի կամ կարդիոիդ ռեժիմում աշխատող ցանկացած OC818-ի հետ։

Austrian Audio OC18 Studio Set — խոսափող

Գերազանց արդյունք ցանկացած ձայնաղբյուրի հետ

Austrian Audio-ն իր արտադրանքում կիրառում է մասնագետների ավելի քան 300 տարվա համատեղ փորձը։ Ընկերության սեփական CKR12 պատիճն այդ գիտելիքի արդյունքն է․ բարձրորակ ձեռագործ պատիճը յուրաքանչյուր դասական խոսափողի առանցքն է։ Հաստատուն կարդիոիդ ուղղվածությամբ OC18-ում տեղադրված է CKR12-ի միաթաղանթ տարբերակը։ Մոդելի համար հատուկ մշակված էլեկտրոնային սխեմայի հետ այն գերազանց արդյունքներ է տալիս վոկալ, ակուստիկ կիթառ, դաշնամուր, լարայիններ, պղնձափողայիններ և հարվածայիններ ձայնագրելիս, ինչպես նաև հարվածային հավաքածուի վերևում կամ սենյակի ընդհանուր ձայնը որսալու համար։ OC18-ը նույնիսկ առանց թուլացուցիչի դիմանում է առավելագույնը 148 դԲ SPL ձայնային ճնշման։ Ընտրովի −10 դԲ և −20 դԲ թուլացուցիչներն ավելի են բարձրացնում այդ սահմանը և մոդելը հարմար դարձնում նաև տոմերի ու էլեկտրակիթառի կաբինետների նման բարձրաձայն աղբյուրների համար։

Բազմակողմանի կարդիոիդ ուղղվածություն

Եթե ձեր ստուդիայի բոլոր խոսափողների համար հարկ լիներ ընտրել միայն մեկ ուղղվածություն, ամենաբազմակողմանին կարդիոիդն է։ Բարդ ձայնագրությունների և ստերեո խոսափողավորման առաջադեմ եղանակների համար օգտակար են մի քանի ուղղվածությամբ խոսափողները, օրինակ՝ Austrian Audio OC818-ը։ Այնուամենայնիվ, ձայնագրության և համերգային հնչյունավորման առաջադրանքների ճնշող մեծ մասում ամենից հաճախ կընտրեք կարդիոիդ խոսափողը։ OC18-ում կիրառված է նույն Վիեննայում ձեռքով պատրաստվող CKR12 կերամիկական պատիճը, ինչ OC818-ում, սակայն մեկ թաղանթով․ դրա շնորհիվ գինն ավելի ցածր է։ Եթե մի քանի ուղղվածության կարիք չունեք, դրանց համար հավելյալ վճարելու պատճառ էլ չկա։ OC18-ով ստանում եք գրեթե նույն խոսափողը, ինչ OC818-ը՝ նույնական հնչողությամբ։ OC18-ի նման որակյալ կարդիոիդ կոնդենսատորային խոսափողը ստուդիայում մշտապես գործ կունենա։

Վիեննական նոր դասականներ

Austrian Audio-ն շարունակում է բարձրակարգ վիեննական խոսափողագործության հարուստ ավանդույթը ժամանակակից պայմաններում։ Նրա ինժեներների համատեղ փորձը գերազանցում է 300 տարին։ Թիմի կարգախոսն է՝ «Լսելի դարձնել կիրքը» (Making Passion Heard)։ Նրա նպատակն է նախագծել և արտադրել ձայնագրման նոր սերնդի գործիքներ, որոնք առաջատար տեխնոլոգիաները համադրում են բացառիկ հնչողության հետ՝ արժևորելով Վիեննայի հարուստ երաժշտական ժառանգությունը։ Այս գաղափարն արտացոլված է ընկերության ձեռագործ, մեծ թաղանթով CKR12 պատիճում, որն օգտագործվում է OC18 և OC818 կոնդենսատորային խոսափողներում։ Ռիհենկը հպարտությամբ ներկայացնում է Austrian Audio-ի բարձրակարգ խոսափողներն ու պարագաները։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good