ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
AUSTRIAN AUDIOՇուտով

Austrian Audio OC818 Studio Set

  • Brand: AUSTRIAN AUDIO
  • Product Code: OC818 Studio Set
  • Availability: Շուտով
  • $1,399.00

Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Austrian Audio OC818 Studio Set

Երաժշտության քաղաք Վիեննայում ձեռքով պատրաստված Austrian Audio OC818-ը լայնաթաղանթ կոնդենսատորային նորարարական խոսափող է՝ ուղղվածության մի քանի դիագրամով, երկու ելքով և ընտրովի անլար կառավարմամբ։ Խոսափողի վրա կարելի է ընտրել ուղղվածության չորս դիագրամներից մեկը, միացնել 10 կամ 20 դԲ թուլացուցիչը և ընտրել բարձրաթող զտիչի երեք ռեժիմներից մեկը։ Austrian Audio-ի բաց կոդով PolarDesigner փլագինով (Mac, Windows) կարող եք ինքնուրույն ձևավորել ուղղվածության դիագրամներ մինչև հինգ տարբեր հաճախականային գոտիների համար։ PolarPilot բջջային հավելվածը (iOS, Android) ընտրովի OCR8 Bluetooth մոդուլի միջոցով իրական ժամանակում անլար կառավարում է դիագրամները, բարձրաթող զտիչն ու թուլացուցիչը։ OC818-ի աշխատանքն ու ռեժիմների փոխարկումն ամբողջությամբ անալոգային են. հեռավար կարգավորվում են միայն անալոգային բևեռացման լարումները։ Ո՛չ ձայնային ուղում, ո՛չ բևեռացման շղթայում թվային ազդանշան չկա։ Համադրելով այս երկու մոտեցումների առավելությունները՝ Austrian Audio OC818-ը կօգնի ստանալ ավելի լավ հնչողությամբ ձայնագրություններ։

Austrian Audio OC818 Studio Set — խոսափող

Բացահայտեք հնչողության հնարավորությունները

OC818-ի վրա ընտրելի են ուղղվածության չորս դիագրամներ՝ ութաձև, գերկարդիոիդ, կարդիոիդ և շրջանաձև։ Դրանք լայն հնարավորություններ են տալիս ձայնագրման տեխնիկաները փորձարկելու և տարբեր հնչողություններ ստանալու համար։ Հինգերորդ դիրքը՝ Preset-ը, աշխատում է ընտրովի Bluetooth մոդուլի հետ, որը միանում է խոսափողի հետնամասին և թույլ տալիս ծրագրավորել սեփական դիագրամներ։ Austrian Audio-ի խոսափողները խստորեն ստուգվում են ժամանակակից չափիչ համակարգերով, և դրանց բնութագրերը համընկնում են 1 դԲ թույլատրելի շեղման սահմաններում։ Երկու նման խոսափողով կարող եք վստահ կիրառել ստերեո ձայնագրման Spaced Pair (A/B), X-Y (այդ թվում՝ Blumlein), ORTF, Mid-Side (MS) և Spaced Omni տեխնիկաները՝ վերջինս կենտրոնական խոսափողով կամ առանց դրա։ Արժե նշել, որ երկու առանձին XLR ելքի շնորհիվ մեկ OC818-ն ինքնին ստերեո խոսափող է, իսկ երկու OC818-ով ձեր ընտրության հնարավորությունները բազմապատկվում են։

Dual ռեժիմ և PolarDesigner

OC818-ի հետնամասի երկրորդ ելքը փոխանցում է պարկուճի հետևի թաղանթի ազդանշանը, իսկ առջևի թաղանթի ազդանշանը դուրս է գալիս սովորական XLR ելքով։ Միացրեք OC818-ի հետ մատակարարվող OCC8 mini XLR մալուխը և ուղղվածության փոխարկիչը դրեք կարդիոիդ դիրքում՝ կենտրոնում, երկկարդիոիդ նշանի մոտ։ OC818-ն այժմ կաշխատի Dual ռեժիմում՝ անկախ փոխանցելով երկու թաղանթների ազդանշանները։ Այս ռեժիմում դրանք կարող եք ձայնագրել առանձին ձայնուղիների վրա և հետարտադրության ժամանակ PolarDesigner փլագինով փոխել ուղղվածության դիագրամը։ PolarDesigner-ը նույնիսկ թույլ է տալիս առանձին դիագրամ ընտրել մինչև հինգ հաճախականային գոտիների համար։ Պատկերացրեք՝ լավ ակուստիկայով սենյակում ինչպե՜ս կհնչեն թմբուկները, եթե տարածքի ձայնը գրանցող զույգ խոսափողներում ցածր հաճախականությունների համար ընտրեք նեղ գերկարդիոիդ, միջինների համար՝ ութաձև, իսկ բարձրերի համար՝ շրջանաձև ուղղվածություն։

Հեռակառավարում իրական ժամանակում

Austrian Audio-ի OCR8 Bluetooth մոդուլով (վաճառվում է առանձին) և iOS-ի կամ Android-ի PolarPilot հավելվածով կարող եք սմարթֆոնից կամ պլանշետից հեռավար կառավարել OC818-ը։ Մոդուլը սնվում է խոսափողի նույն 48 Վ ֆանտոմային սնուցումից և միանում է, երբ փոխարկիչը Preset դիրքում է՝ աջ եզրում գտնվող «•» նշանի մոտ։ Սարքը զուգակցելուց հետո PolarPilot-ից կարող եք անլար կառավարել OC818-ի ուղղվածության դիագրամները, բարձրաթող զտիչներն ու թուլացուցիչները։ Հավելվածն ունի նաև գերբեռնման ցուցիչ, որը չափազանց ուժեղ ազդանշանի դեպքում ցույց է տալիս կարմիր գոտի։ Այդ դեպքում միացրեք 10 դԲ թուլացուցիչը՝ պարկուճի բևեռացման լարումը նվազեցնելու և խոսափողի ներքին սխեման կլիպինգից պաշտպանելու համար։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good