Behringer HPX2000
Դիջեյին պետք են հստակ բասով, թափանցիկ վերին հաճախականություններով և շատ լայն դինամիկ տիրույթով ականջակալներ։ Մեր HPX2000-ի կոբալտային բարձր արդյունավետության դինամիկներն ապահովում են բարձր մանրամասնությամբ հնչողություն՝ ցանկացած բյուջեի համար մատչելի գնով։

Թող հնչողությունը ձեզ զարմացնի
HPX2000-ն ունի հարմարավետ ունկնդրման համար անհրաժեշտ ամեն ինչ։ Երկու պտտվող, հետ շրջվող ականջախեցիներում տեղադրված կոբալտային բարձր լուծաչափով դինամիկները փոխանցում են ձայնի յուրաքանչյուր նրբերանգ։ Ակտիվ օգտագործման համար նախատեսված միակողմանի մալուխը պատրաստված է բարձրորակ թթվածնազուրկ պղնձից, չի խճճվում և դիմացկուն է։ 1/8″ TRS միակցիչին կից ներառված է 1/4″ TRS անցում՝ սմարթֆոնից մինչև միքսերային վահանակ տարբեր սարքերին միանալու համար։



