BlackStar Fly 3 Sugar Skull Green
Եթե փնտրում եք փոքր չափերով և հզոր հնչողությամբ կոմբո, միացրեք ձեր կիթառը Blackstar Fly 3 Limited Edition Sugar Skull 2-ին։ Այս 3 Վտ կոմբոուժեղացուցիչն ունի մեկ 3 դյույմանոց բարձրախոս։ Երկրորդ տարբերակի ցանցն ու առջևի վահանակը զարդարում են նորացված Sugar Skull նկարները, իսկ առաջին տարբերակի տեմբրը, հզորությունն ու բազմակողմանիությունը պահպանվել են։ Fly 3 Sugar Skull 2-ն ունի Clean և Overdrive երկու ալիք ու 3 Վտ-ով աշխատող 3 դյույմանոց բարձրախոս՝

իդեալական փորձերի կամ ավտոտնակում ընկերներով նվագելու համար։ Sugar Skull 2-ը տարբեր ոճերի կիթառահարներին առաջարկում է տեմբրի մշակման ճկուն միջոցներ, այդ թվում՝ ժապավենային արձագանքի Tape Delay էֆեկտ և Blackstar-ի արտոնագրված Infinite Shape Feature (ISF) կարգավորում։ MP3/Line-In մուտքին կարելի է միացնել MP3 նվագարկիչ, բջջային հեռախոս, նոութբուք կամ պլանշետ և ժամերով նվագակցել սիրելի ձայնագրություններին։ Ռիհենկի կիթառահարները դա հատկապես հարմար են համարել։ Sugar Skull 2-ին կարելի է միացնել նաև առանձին վաճառվող FLY 103-ը՝ ստանալով ավելի բարձր և տպավորիչ ստերեո հնչողությամբ 6 Վտ կիթառային համակարգ։



