Blackstar HT 5R MKII
HT-5R-ը Blackstar-ի ամենավաճառվող մոդելներից է։ 5 Վտ հզորությամբ այն փոքր հզորության պարապմունքային ուժեղացուցիչի դասական օրինակ է։ MkII-ում ալիքների հնչողությունը վերամշակված է, իսկ ավելի հզոր մոդելներից վերցվել են երաժշտի աշխատանքը հեշտացնող գործառույթներ։ Նորացված մաքուր ալիքը ժամանակակից բուտիկային ուժեղացուցիչների բնույթ ունի, իսկ գերբեռնման ալիքն առաջարկում է հզոր դիստորշն տեմբրեր։ Blackstar-ի արտոնագրված Infinite Shape Feature կարգավորմամբ կարող եք անցնել գերբեռնման եզրին հնչող բրիտանական խռպոտությունից մինչև ամուր, ընդգծված ամերիկյան բարձր գեյն։ Ներառված են ռևերբերացիա, բարձրախոսի նմանակմամբ ելք, USB ելք, էֆեկտների օղակ և այլ հնարավորություններ։ HT-5R MkII-ը հարմար է փորձասենյակին ու ստուդիային և տարբեր պայմաններում տալիս է բարձրակարգ լամպային հնչողություն։

Արտոնագրված Infinite Shape Feature գործառույթ
Blackstar HT-5R MkII-ի լամպային տեմբրերի մեծ ընտրությունը պայմանավորված է Infinite Shape Feature (ISF) գործառույթով։ Այն սահեցնում է Bass, Middle և Treble կարգավորիչների էկվալայզերի կորերը։ Մինչև վերջ ձախ պտտելիս ստանում եք ամերիկյան հնչողություն՝ ամուր բասով ու ագրեսիվ միջին տիրույթով։ Մինչև վերջ աջ պտտելիս հնչողությունն ավելի բրիտանական է դառնում։ Երկու Voice անջատիչներով հասանելի են չորս աշխատակերպեր՝ յուրաքանչյուր ալիքի համար վինտաժային ու ժամանակակից հնչողությամբ։




