Blackstar Silverline Standard
Blackstar Silverline Standard-ը թվային մոդելավորումն ու էֆեկտները միավորում է դասական կոմբոյի տեսքի և կառավարման հետ։ Ռևերբերացիայով «Hallelujah»-ի ակորդներից մինչև «Unchained»-ի ռիֆերի գերբեռնված հնչողությունը՝ այն արձագանքում է լամպային ուժեղացուցիչի պես։ Գեյնի լայն միջակայքին ավելանում են ելքային լամպերի տարբեր նմանակումներ՝ KT66-ից մինչև EL84, էկվալայզեր և ISF կառավարում։ Tap կոճակը պահած՝ հասանելի են նաև ընդհանուր Resonance և Presence կարգավորումները։ Անալոգային բնույթի էֆեկտները, հզոր SHARC պրոցեսորը և Blackstar-ի TVP տեխնոլոգիան թույլ են տալիս ընտրել լամպային արձագանքի վեց տարբերակ։ Բարձրախոսի նմանակմամբ ստերեո ելքը, MP3 մուտքն ու USB կապը հարմար են բեմի, ձայնագրման, ռեամփինգի, ինչպես նաև կարգավորումները պահպանելու և փոխանակելու համար։

Տեմբրի բնույթի սահուն կառավարում՝ Infinite Shape Feature (ISF)
Blackstar-ի արտոնագրված ISF կարգավորիչով Silverline Standard-ի տեմբրը կարող է սահուն փոխվել։ Ձախ ծայրային դիրքում հնչողությունն ամերիկյան բնույթի է՝ հստակ բասով և նահանջած միջին հաճախականություններով։ Աջ ծայրում ստացվում է ավելի բրիտանական տեմբր՝ առաջ մղված միջիններով։ Ներկառուցված էկվալայզերի հետ միասին ISF-ը թույլ է տալիս ձևավորել բազմաթիվ միջանկյալ երանգներ։




