BlackStar Fly 3 Bluetooth
Հոգնե՞լ եք մեծ ուժեղացուցիչն ամեն տեղ տանելուց։ FLY 3-ը թեթև, փոքրաչափ 3 Վտ կիթառի ուժեղացուցիչ է, որը համադրում է տպավորիչ հնչողությունը, ժապավենային դիլեյի էֆեկտն ու ISF կարգավորումը։ Այն կարող եք ձեզ հետ վերցնել ամենուր։ Փոքր չափերի մեջ FLY 3-ն առաջարկում է լայն հնարավորություններ և պատկառելի ձայնային հզորություն։ Պարզ, բայց լիարժեք կառավարումը թույլ է տալիս փոխել ուժեղացումը (Gain), տեմբրը՝ Blackstar-ի արտոնագրված ISF կարգավորիչով, ինչպես նաև դիլեյի ժամանակն ու մակարդակը։ Անկախ նրանից՝ փնտրում եք ձեր առաջին կիթառի ուժեղացուցիչը, թե մարտկոցով աշխատող շարժական մինի մոդել, FLY 3-ը պետքական գործիք է ցանկացած կիթառահարի համար։ Դիմեք Blackstar-ի տեղական վաճառողին և ամենուր հնչեցրեք այն ձայնը, որը պատկերացնում եք։

Վերցրեք երաժշտությունը ձեզ հետ և FLY 3-ի միջոցով լսելի դարձրեք այն շրջապատի համար։ Ներկառուցված MP3 / LINE IN մուտքի կամ Bluetooth-ի միջոցով միացրեք հեռախոս, MP3 նվագարկիչ, նոութբուք, պլանշետ կամ այլ սարք և օգտագործեք FLY 3-ը որպես շարժական բարձրախոս՝ ձեր սիրած երաժշտությունը լսելու համար։ FLY 3-ի և Fly 103-ի մշակման ու հետազոտման համար բազմաթիվ ժամեր են ծախսվել, որպեսզի մինի ուժեղացուցիչը տա հնարավոր լավագույն հնչողությունը։ Հեռախոսը կամ MP3 նվագարկիչը միացնելիս ստանում եք բարձրակարգ շարժական բարձրախոսներին բնորոշ լիահունչ ձայն։ Մարտկոցով աշխատելու հնարավորության շնորհիվ FLY 3-ը կարող է ուղեկցել ձեզ ամենուր։

-500x500.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)