BlackStar Fly 3 Def Leppard BT
Def Leppard-ի պաշտոնական լիցենզիայով այս մինի ուժեղացուցիչը համատեղում է անլար Bluetooth կապն ու ձայնային նորարարական լուծումները։ Ձեր սիրելի ալբոմները լավ կհնչեն՝ որտեղ և երբ էլ ցանկանաք լսել դրանք։ Իսկ խմբի հետ նվագելու համար բավական է միացնել կիթառն ու ազատություն տալ ձեր կատարմանը։ Մոդելը մշակել ու նախագծել է բրիտանական Blackstar-ը, որի ուժեղացուցիչներով աշխարհի տարբեր փառատոներում և բեմերում նվագում են լավագույն կիթառահարներից շատերը, այդ թվում՝ լեգենդար Ֆիլ Քոլենը։ Ճաղավանդակի վրա Hysteria ալբոմի խորհրդանշական պատկերն է, կառավարման վահանակը կրում է Def Leppard-ի հատուկ ձևավորումը, իսկ գունավոր կոլեկցիոն տուփը հարմար է նվիրելու համար։ Խմբի երկրպագուների համար սա իրենց սիրած տեսքն ու հնչողությունը միշտ ձեռքի տակ ունենալու միջոց է՝ Fly ձևաչափով։




