Boss PS-6
Հնչյունի բարձրության խելացի էֆեկտներ։ Երեք ձայնով կիթառային ներդաշնակություն ստանալու համար ընկերներից երկուսին հրավիրելու կարիք չկա․ պարզապես սեղմեք PS-6 Harmonist ոտնակը։ Այս փոքրիկ կապույտ իրանում տեղ են գտել Harmony, Pitch Shifter և Detune խելացի ռեժիմները։ BOSS-ի նոր Super Bend ռեժիմը թույլ է տալիս ոտնակով կատարել արտահայտիչ բենդեր և սահուն փոխել հնչյունի բարձրությունը 3 կամ 4 օկտավայով։ PS-6 Harmonist-ը հնարամիտ ու հաճելի ստեղծագործական գործիք է, որն արժե ընդգրկել նոր հնչողություններ փնտրող կիթառահարի ոտնակների հավաքածուում։ Ավելացրեք էքսպրեսիայի ոտնակ՝ PS-6 Harmonist-ի հարմոնիզացիայի էֆեկտներն ամբողջությամբ կառավարելու համար։





