Cort AF510 BKS՝ սև ատլասափայլ հարդարանքով
Standard Series-ը Cort-ի ամենահին ակուստիկ շարքն է՝ բարձր կատարողականությամբ և շահավետ գնով։ Դրա մատչելի կիթառները լուրջ հնարավորություններ են առաջարկում սկսնակներին ու սիրողական երաժիշտներին։ Տարբեր հատկություններով մի քանի մոդելները համապատասխանում են տարբեր կատարողների պահանջներին։ Concert իրանով AF510-ն ունի եղևնու վերին տախտակ, կարմրափայտե հետևի տախտակ ու կողեր և մերբաուից մատնատախտակ։

Եղևնու վերին տախտակ։
Եղևնին լավ է համադրում ամրությունն ու ձայնային թրթռումներին արձագանքելու կարողությունը, ինչի շնորհիվ այն հաճախ է ընտրվում ակուստիկ կիթառների վերին տախտակների համար։ Բազմակողմանի տեմբրը հարմար է նվագի ամենատարբեր ոճերին։


