Cort CEC1
Classic շարքում կան երկու հիմնական ուղղություններ՝ իսպանական ավանդական ոճի նեյլոնալար AC մոդելներ և հիբրիդային նեյլոնալար CEC մոդելներ։ Վերջիններս պողպատալար էլեկտրաակուստիկ կիթառներից վերցրել են իրանի կտրվածքն ու վերին սեմիկի ավելի նեղ լայնությունը։ CEC1-ն ունի բարակ, կտրվածքով իրան, 45 մմ լայնությամբ վերին սեմիկ և էլեկտրոնիկա՝ նեյլոնի հնչողությունը սիրող պողպատալար կիթառահարների համար։


