ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
CortՇուտով

Cort G200DX Java Sunset

  • Brand: Cort
  • Product Code: G200DX Java Sunset
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Cort G200DX Java Sunset

Հացենու իրան

Հացենին ամբողջական իրանով էլեկտրակիթառների ու բաս կիթառների ամենատարածված փայտատեսակներից է։ Թեթև լինելով հանդերձ՝ այն տալիս է զարմանալիորեն հզոր, հավաք և ընդգծված գրոհով տեմբր՝ շեշտելով վերին միջին հաճախականությունները։ Բաս կիթառահարներն այն գնահատում են արտահայտիչ հիմնական տոնի համար, որը միքսում հստակ լսելի է։ Հացենու բնական գեղեցկությունն ու բնորոշ նախշերն այն հարմար են դարձնում թափանցիկ և բնական հարդարանքների համար։

Թխկու մատնատախտակ

Շատ կիթառահարներ չեն էլ կռահում, թե մատնատախտակը որքան է ազդում գործիքի ընդհանուր հնչողության վրա։ Թխկին սիրված է ոչ միայն իր կոշտության ու կայունության, այլև ուժեղ, հստակ արտահայտված վերին միջին հաճախականությունների համար։ Այն հարթ ու սահուն է մատների տակ, իսկ բնական փայտի դասական նախշով ամբողջացնում է գործիքի տեսքը։

Կանադական կարծր թխկու կոթ

Կանադական կարծր թխկու կոթն ապահովում է ամրություն և կայունություն ու նպաստում խիտ, հուժկու տեմբրին՝ արտահայտիչ վերին միջին հաճախականություններով։

PowerSound ձայնահաններ

G200DX-ի Powersound համբաքերն ու երկու միակոճ ձայնահաններն ապահովում են դասական հնչողություններ, որոնք հարմար են վինտաժային ռոքի, բլյուզի, փոփի և քանթրիի համար։ Հնգադիր փոխարկիչն ու տեմբրի ընդհանուր կարգավորիչը ձեր ձեռքի տակ են դնում տեմբրերի լայն ընտրություն։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good