Cort KX257B Matt Black
KX257B-ն 685 մմ (27 դյույմ) մենզուրայով յոթլարանի բարիտոն կիթառ է, որն ապահովում է ավելի հավաք ու հստակ բասեր։ Կարմրափայտի կորպուսը միջին հաճախականություններին կտրուկ շեշտ է տալիս, իսկ EMG RetroActive Super77 յոթլարանի ձայնահանների հետ կիթառը հզոր է հնչում ժամանակակից մետալի ծանր ոճերում։
Կարմրափայտե իրան
KX257B-ի կարմրափայտի կորպուսն ու պտուտակներով ամրացված կոթն ապահովում են խիտ, հարվածային ու հզոր տեմբր, որը համապատասխանում է գործիքի արտահայտիչ դիզայնին։ Կորպուսը հիմնված է ժամանակակից երկփորվածք ձևի վրա, իսկ նվագելու հարմարությունն ու յուրօրինակ արտաքին տեսքն այն առանձնացնում են իր դասում։
EMG RetroActive Super 77-7ST ձայնահանների հավաքածու
Ժամանակակից մետալի համար ստեղծված EMG RetroActive Super77 յոթլարանի ձայնահաններն ունեն բարձր ելքային մակարդակ ու շատ հստակ հնչողություն։ Ցածր լարերը հնչում են կենտրոնացած և հստակ արտաբերմամբ, իսկ բարձրերը՝ երգեցիկ։
Անշարժ կամրջակ՝ իրանի միջով անցկացվող լարերով
Իրանի միջով անցկացվող լարերով անշարժ կամրջակը երկարացնում է սուստեյնը և ուժեղացնում կարմրափայտե իրանի ռեզոնանսը։
Ձայնի մեկ կարգավորիչ, տեմբրի մեկ կարգավորիչ և ձայնահանների եռադիր ընտրիչ
Ձայնի ու տեմբրի մեկական կարգավորիչից և եռադիր լծակային ընտրիչից կազմված պարզ կառավարումը տալիս է բազմազան հնչողություններ ու թույլ է տալիս կենտրոնանալ նվագելու վրա։
Սև ատլասափայլ ծածկույթ
Հարթ, սև ատլասափայլ մակերեսով կարմրափայտի կորպուսը հարմար է նվագելիս։ Նրա հագեցած, կտրուկ շեշտված միջին հաճախականությունները փոխանցում են մետալին անհրաժեշտ ագրեսիվությունը և տեղ ունեն նաև այլ երաժշտական ոճերում։
«Անձրևի կաթիլ» ներդիրներ ժատոբայի մատնատախտակին
Ժատոբան շատ խիտ և կոշտ փայտ է, ինչի շնորհիվ հարմար է մատնատախտակների համար։ Այն տալիս է հստակ հիմնական տոն, լավ ձայնատարություն և շեշտում միջին տիրույթի վերին մասը։ Հատուկ այս մոդելի համար ստեղծված «Անձրևի կաթիլ» նոր ներդիրներն ընդգծում են նրա ինքնատիպ տեսքը։



