Cort UKE BWT Open Pore
Հենվելով բարձրորակ լարային գործիքների պատրաստման ավելի քան 60 տարվա փորձի վրա՝ Cort-ը ներկայացրել է ամբողջական փայտից երեք ուկուլելե։ Դրանք առանձնանում են շուկայում լայնորեն տարածված խաղալիք հիշեցնող մոդելների կողքին։
Ամբողջական փայտից ուկուլելե
Փորձառու ուկուլելեահարների համար Cort-ն այս շարքի գործիքների կորպուսները պատրաստում է ամբողջական բլեքվուդից (blackwood)։ Այդ փայտը գեղեցիկ տեսք ու հագեցած, լայն հնչողություն է տալիս, որը ժամանակի ընթացքում բարելավվում է։
Ոսկրե վերին և ստորին շեմեր
Cort ուկուլելեների ոսկրե վերին ու ստորին շեմերը նպաստում են լարերի թրթռումների արդյունավետ փոխանցմանը կորպուսին ու կոթին։



