Cort G280DX Java Sunset
Նորացված G շարքի առաջատար G280DX-ում բարձրորակ նյութերն ու բաղադրիչները համադրված են Cort-ի փորձառու վարպետների մանրակրկիտ աշխատանքի հետ։ Նվագի հարմարությունն ու հնչողությունը առաջնային նկատառումներ են եղել․ երաժշտական տարբեր ժանրերի համար բազմակողմանի տեմբրն ապահովում են լաստենու իրանը, ալիքավոր նախշով թխկու վերին երեսը և կանադական կարծր թխկու կոթը։ Գործիքը հարմար է թե՛ դասական, թե՛ ժամանակակից ոճերի համար։
Լաստենու իրան՝ ալիքավոր նախշով թխկու վերին երեսով
Լաստենու իրանը տաք ու լիահունչ տեմբր է տալիս։ Նախշավոր թխկու վերին շերտը գեղեցկացնում է գործիքը և հնչողությունն ավելի հավաք է դարձնում՝ ընդգծելով վերին միջին հաճախականություններն ու փայլը։ Լաստենին ստեղծում է դասական տեմբրային հիմք, իսկ թխկին ընդհանուր հնչողությանն ավելացնում է ժամանակակից երանգ։ Այս փորձված համադրությունն ապահովում է ձայնային լայն հնարավորություններ։
Կանադական կարծր թխկու կոթ՝ իրանի գույնի գլխիկով
Կոթը կարևոր դեր ունի կիթառի ընդհանուր հնչողության մեջ, ուստի դրա փայտի որակը որոշիչ է։ Կանադական կարծր թխկին ապահովում է ամրություն և կայունություն, իսկ տեմբրին ավելացնում է խտություն, հարվածայնություն և ընդգծված վերին միջին հաճախականություններ։ Իրանի գույնին համապատասխան գլխիկն ամբողջացնում է գործիքի բարձրակարգ տեսքը։
Տարբեր բարձրությամբ առանցքներով ամրակցվող լարիչներ
Տարբեր բարձրությամբ առանցքներով ամրակցվող լարիչները բարելավում են լարվածքի կայունությունը և հեշտացնում լարումը։ Անհրաժեշտ չէ լարը մի քանի անգամ փաթաթել առանցքի շուրջը․ անցկացրեք այն անցքի միջով, հետևի անիվով ամրացրեք և սկսեք լարել։ Այս պարզ ու արդյունավետ լուծումը թույլ է տալիս կենտրոնանալ նվագի վրա։
Voiced Tone VTS-63 և VTH-59 ձայնահանների հավաքածու
Կամրջակի նոր Voiced Tone VTH-59 համբաքերն ու VTS-63 սինգլները լրացնում են կիթառի հզոր, լիահունչ ակուստիկ տեմբրը՝ համադրելով ժամանակակից հստակությունն ու թափանցիկությունը վինտաժային ջերմության հետ։ Cort-ի ինժեներները Voiced Tone ձայնահանները մշակել են՝ հիմնվելով կոճաններ փաթաթելու տասնամյակների փորձի վրա։ Բարձրակարգ բաղադրիչների և փաթաթման ընտրված եղանակների շնորհիվ կիթառի բնական բնույթը ճշգրիտ փոխանցվում է ուժեղացուցիչին։



