ESP E2 Eclipse DB Vintage Black
Նույնիսկ մինչև ուժեղացուցիչին միացնելը պարզ է, որ ESP E-II Eclipse DB ամբողջական իրանով էլեկտրակիթառը ստեղծված է ռոքի համար։ Մեկ կտրվածքով դասական իրանն ունի կարմրափայտե հիմք և ալիքավոր նախշով թխկու վերին շերտ։ Այսպիսով, դրա տեմբրային հիմքը նույնն է, ինչ ռոքում ամենաշատ օգտագործվող որոշ կիթառներինը։ Gotoh Magnum Lock լարիչները և Gotoh TOM կամրջակն ու լարակալն ամենօրյա հուսալի աշխատանք են ապահովում։ Ագրեսիվ հնչողությամբ EMG համբաքերների զույգն այս ESP Eclipse-ին ձայնային լայն հնարավորություններ է տալիս։

Հանրաճանաչ ակտիվ EMG ձայնահաններ՝ PAF-ի առավել հզոր հնչողությամբ
E-II Eclipse DB-ի համար ESP-ի ընտրած ակտիվ EMG համբաքերների առավելությունը տեմբրների լայն տիրույթն է։ Կամրջակի EMG 81-ի և կոթի մոտ տեղադրված EMG 60-ի համադրությունը հիշեցնում է վինտաժային PAF ձայնահանների զույգ, սակայն շատ ավելի բարձր ելքային մակարդակով։ Eclipse DB-ն ստանում է այն բնորոշ քթային երանգն ու հզոր, կրծքով զգացվող հնչողությունը, որոնք մետալ կիթառահարները փնտրում են ժանրի ծնունդից ի վեր։ Իսկ բարձր ելքային մակարդակը թույլ է տալիս առանձնանալ ցանկացած միքսում։
ESP Eclipse-ի իրանը համադրում է դասական տեսքն ու ժամանակակից կատարողական հնարավորությունները
ESP Eclipse-ի ժամանակից անկախ ձևը մարմնավորում է հարդ ռոքի կերպարը։ Մեկ կտրվածքով խոշոր իրանը E-II Eclipse DB-ին տալիս է երկար սուստեյն, իսկ փոքր-ինչ կամարաձև վերին երեսը ձեռքը հարմար դիրքում է պահում՝ անկախ լարերին հարվածելու եղանակից։ Սուր կտրվածքը ազատ մուտք է տալիս վերին լադերին՝ ճանապարհ բացելով արագ շրեդի համար։ Ռիհենկում գիտենք, թե որքան կարևոր է ձեզ համար լիարժեք ռոք հնչողությունը, և վստահ ենք, որ ESP E-II Eclipse DB-ն կարդարացնի այդ ակնկալիքը։




