Fender American Elite Stratocaster MN TBS
Նորարարական դիզայն
Արտաքուստ American Elite Stratocaster-ը պահպանում է Fender-ի դասական ոճը, իսկ ներսում այն բոլորովին նոր կիթառ է՝ ստեղծված 21-րդ դարի այն երաժիշտների համար, որոնք մշտապես ընդլայնում են նվագի սահմանները։ Տասնյակից ավելի նոր լուծումների շնորհիվ այս գործիքն առաջին իսկ միացումից ու նոտայից առանձնանում է գրավիչ տեսքով, ձեռքի տակ ստեղծվող արտակարգ զգացողությամբ և բազմակողմանի հնչողությամբ։
- Երկու կտրվածքով էլեկտրակիթառ
- Չորրորդ սերնդի երեք նոր Stratocaster Noiseless անաղմուկ սինգլ ձայնահան
- S-1™ փոխարկում՝ տեմբրների ավելի լայն ընտրության համար
- Փոփոխական պրոֆիլով կոթ և նոր ձևավորմամբ հարմարավետ կրունկ
- Փոփոխական շառավղով մատնատախտակ՝ 9,5-ից 14 դյույմ
- Կարճ առանցքներով ամրակցվող լարիչներ և արագ կառավարման փափուկ հպմամբ բռնակներ
- Ներառված է նոր կառուցվածքով ABS Elite Molded Case կոշտ պատյան՝ TSA փականներով




