Fender American Pro Strat Maple OW
Stratocaster-ը բազմիցս կրկնօրինակվել է, բայց մնացել անգերազանցելի և, թերևս, աշխարհի ամենասիրելի էլեկտրակիթառն է։ 1954-ի դեբյուտից ի վեր այն էլեկտրականացրել է երաժշտական աշխարհը, իսկ բնական ու բազմակողմանի հնչողությունը դարձրել է կիթառային տեմբրի չափանիշ։ American Professional Stratocaster-ը դասական բնօրինակի զարգացման հաջորդ փուլն է։
Կիթառը, որը փոխեց աշխարհը
Դժվար է գտնել ամբողջական իրանով էլեկտրակիթառ, որն այսքան խորն է թափանցել ժամանակակից մշակույթ, որքան Fender Stratocaster-ը։ Հմտորեն ձևավորված իրանը, նորարարական տրեմոլոն ու երեք զանգակաձայն միակոճ ձայնահանները միավորված են մի գործիքում, որը նվագում են աշխարհի բոլոր երաժշտական ժանրերում։ American Professional Stratocaster-ն այդ նշանավոր կիթառների անմիջական ժառանգն է և կրում է նրանց բնորոշ առանձնահատկությունները, նվագի հարմարավետությունն ու բազմակողմանիությունը։
Հավասարակշռված էլեկտրոնիկա՝ վինտաժային տեմբրով
Լավ վինտաժային Strat միակոճ ձայնահանները պետք է հնչեն բյուրեղյա մաքուր, ընդգծեն ձեր նվագի նրբությունները և անհրաժեշտության դեպքում դառնան կոշտ ու ագրեսիվ։ Թիմ Շոուն V-Mod հավաքածուն նախագծել է հենց այս նպատակով։ Ի տարբերություն վինտաժային ձայնահանների՝ յուրաքանչյուր V-Mod-ում օգտագործված են տարբեր Alnico մագնիսներ, ինչն ապահովում է համահարթ ելք բոլոր դիրքերում։ Ներկառուցված treble bleed սխեման կիթառի ձայնը նվազեցնելիս պահպանում է բարձրերի հստակությունն ու ներկայությունը։
Fender Custom Shop-ի ազդեցությամբ նախագծված կոթ
Ամբողջական իրանով Fender American Professional Stratocaster-ի Deep C կոթը կիթառահարների տարիներով սիրած Fender American կոթի փոքր-ինչ թարմացված տարբերակն է։ Հետևի ուրվագծի մի փոքր ավելի կլոր ձևը հարմար տեղավորվում է ափի մեջ և չի սահմանափակում նվագի տեխնիկան։ Մատնատախտակի նեղ ու բարձր լադերը մատներին ճշգրիտ վերահսկողություն են տալիս։ Պատահական չէ, որ Fender Custom Shop-ում լադալարի հենց այս չափն են ամենաշատը պատվիրում։
Fender American երկհենակ տրեմոլո
Fender Strat-ը դժվար է պատկերացնել առանց այն չֆիքսվող տրեմոլոյի, որը 1950-ականների սկզբում զարմացրեց երաժշտական աշխարհը։ American Professional Stratocaster-ն ունի դրա թարմացված տարբերակը՝ այսօրվա երաժիշտների կարիքների համար։ Երկհենակ կառուցվածքը հեշտացնում է լարերի բարձրության կարգավորումը և ապահովում լավ կայունություն։ Հրվող-տեղադրվող լծակի մեխանիզմը հարմար է, սահմանափակում է ավելորդ խաղը և թույլ տալիս կարգավորել լծակի դիմադրությունը։
Առանձնահատկություններ
- Թիմ Շոուի նախագծած երեք V-Mod Stratocaster միակոճ ձայնահան
- Կոթի նոր, ժամանակակից Deep C պրոֆիլ
- Ոսկրե վերին շեմք և 22 նեղ, բարձր լադ՝ բենդերը հեշտացնելու համար
- Հրվող-տեղադրվող տրեմոլո լծակ՝ ավելի լավ կայունության համար
- Treble bleed սխեման ձայնը նվազեցնելիս պահպանում է բարձր հաճախականությունները
- Elite Molded կոշտ ձուլածո պատյանը ներառված է



