ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
FenderՇուտով

Fender American Professional II Strat MN SSB

  • Brand: Fender
  • Product Code: American Professional II Strat MN SSB 0113902747
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Fender American Professional II Strat MN SSB

Fender American Professional II Stratocaster-ը առաջին տարբերակի համեմատ ստացել է մի շարք բարելավումներ։ Թեթև, մարմնի ուրվագծերին հարմարեցված իրանը հնչողությանը տալիս է հավասարակշռված հիմք և առատ ռեզոնանս։ Այս ամբողջական իրանով էլեկտրակիթառի կարևոր նորություններից մեկը ձայնահաններն են․ երեք V-Mod II միակոճ ձայնահանները համադրում են վինտաժային տեմբրը և ժամանակակից բարելավումները։ Թարմացված երկկետ տրեմոլո կամրջակն ու սառը գլանված պողպատե բլոկն ապահովում են երկար սուստեյն և պայծառ հնչողություն։ Նվագելն ավելի հարմար են դարձնում նաև իրանին միանալու տեղում կոթի հղկված կրունկը, կոթի Super-Natural ատլասե հարդարումն ու նորացված էլեկտրոնիկան։ Եթե փնտրում եք վինտաժային ձայն և ժամանակակից նվագելազգացողություն, American Professional II Stratocaster-ն արժե փորձել։

Fender American Professional II Strat MN SSB — էլեկտրակիթառ

Նորացված ձայնահաններ՝ ավելի հստակ հնչողության համար

American Professional II Stratocaster-ի համար Fender-ի ձայնահանների մասնագետ Թիմ Շոուն մշակել է V-Mod-ի նոր սերունդը։ V-Mod II անունը ստացած ձայնահաններից յուրաքանչյուրը պահպանում է հին Strat-ների դասական զրնգուն հնչողությունը՝ հաղորդելով զգալիորեն ավելի հստակ ուրվագծված նոտաներ և մանրամասներ։ American Professional II Stratocaster-ն ունի նաև երկրորդ տեմբրի կոճակում տեղադրված սեղմվող անջատիչ, որն ընտրիչի 1-ին և 2-րդ դիրքերում ավելացնում է կոթի ձայնահանը։ Թե՛ ուժեղ գերբեռնող էֆեկտների ոտնակներով, թե՛ մաքուր հնչողությամբ ուժեղացուցիչով այս Stratocaster-ն իր տարերքի մեջ է։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good