Fender American Professional II Tele DN
American Professional II Telecaster-ն ունի դասական Tele-ի տեսքն ու սուր, զրնգուն հնչողությունը, որը ծանոթ է դեռ 1950-ականներից արված անթիվ ձայնագրություններից։ Այս Dark Night տարբերակում օգտագործված են երկու V-Mod II միակոճ ձայնահան, լարերը հարմար ձգել թույլ տվող Narrow Tall լադեր, Deep C պրոֆիլով թխկե կոթ և պալիսանդրե մատնատախտակ։ Կլորացված եզրերն ու կոթի հարթ, ատլասե հարդարումը հարմարավետ են նվագելիս։ American Professional II-ը շարունակում է ամերիկյան արտադրության Professional շարքը՝ բարձրակարգ մետաղական մասերով և Fender-ի ֆիրմային կոշտ պատյանով։

Ձայնահաններ
Կոթի և կամրջակի դիրքերի V-Mod II Telecaster ձայնահաններից յուրաքանչյուրի հնչողությունը հատուկ հարմարեցված է իր դիրքին։ Դրանց հավասարակշռված հնչերանգում համադրվում են վինտաժային ջերմությունն ու Telecaster-ին բնորոշ հստակ զրնգուն ձայնը։ Տեմբրի կոճակը սեղմելիս երկու ձայնահանները կարելի է միացնել հաջորդաբար՝ ավելի խիտ ու հզոր հնչողության համար։
Կոթի պրոֆիլը
Թխկե կոթն ունի Deep C պրոֆիլ, կլորացված եզրերով պալիսանդրե մատնատախտակ և հետևի կողմում՝ Super-Natural ատլասե հարդարում։ Կոթի և իրանի միացման հղկված ձևը հեշտացնում է բարձր լադերին հասնելը և բարձր դիրքերում արագ անցումներ նվագելը։
Լադեր
Բարձր և նեղ (Narrow Tall) լադերը հեշտացնում են լարերի ձգումները․ մատներն ավելի քիչ շփում և դիմադրություն են զգում, քան վինտաժային ցածր լադերի դեպքում։ Մի փոքր նեղ լադի երկու կողմում նվագելու համար ավելի շատ ազատ տեղ է մնում։ Փոփոխությունը փոքր է, բայց զգալի է մատների տակ։



