Fender Newporter Classic Cosmic Turquoise
Հիշեցնելով Fender-ի 1960-ականների գունեղ ակուստիկ կիթառները՝ Newporter Classic էլեկտրոակուստիկը համադրում է հարուստ, հավասարակշռված տեմբրը, նվագի հարմարավետությունն ու աչքի ընկնող տեսքը։ Ներկված վերին տախտակին ներդաշնակ է կոթի նույն գույնի գլխիկը՝ վեց լարիչը մեկ շարքով։ Ձայնանցքի զարդագոտին ու իրանի երիզը կոայից են։ Կողերն ու մեջքը ամբողջական կարմրածառից են, վերին տախտակը՝ ամբողջական սիտկայան եղևնուց։ Այս միջին չափի ամերիկյան դասականի վերին տախտակի ներսում Fender-ի հատուկ ամրաձողերն ապահովում են նվազագույն զանգված ու առավելագույն ռեզոնանս։ Ոսկրե վերին շեմքն ու կամրջակը նպաստում են ձայնի տևականությանը, իսկ հատուկ հարմարեցված Fishman ձայնահանով ու նախաուժեղացուցիչով համակարգը ճշգրտորեն փոխանցում է ակուստիկ բնական ձայնը։ Արագ նվագի համար հարմար, աստիճանաբար նեղացող C-աձև կարմրածառե կոթի ու պաու ֆեռո մատնատախտակի վրա մատներն ազատ են շարժվում. այդ թեթևությունը 1960-ականներից Fender-ի ակուստիկների հատկանիշներից է։

Newporter Classic-ի մյուս առավելությունն այն է, որ տպավորիչ ակուստիկ ձայն ստանալու համար մեծ գումար ծախսելու կարիք չկա։ Այն հարմար է և՛ որպես առաջին կիթառ, և՛ փորձառու ակուստիկ կիթառահարի համար։ Ամբողջական եղևնու վերին տախտակի և ամբողջական կարմրածառի մեջքի ու կողերի տարածված համադրությունը տալիս է հստակ, ուժեղ ձայն։ Սա այն կիթառն է, որ հաճելի է տանել սրճարան և բարձրանալ բաց խոսափողի բեմ։ Նվագի հարմարավետությունն էլ Fender-ին բնորոշ է ամբողջությամբ։ Իրանի կտրվածքը հեշտացնում է շարժումը կոթի երկայնքով, իսկ վինտաժային C-աձև պրոֆիլը հարմար տեղավորվում է ձեռքի մեջ։



