Fender Player Plus Strat HSS Cosmic Jade
Երբ հայտնվեց Fender Player շարքը, հնչողության համար ընտրված փայտերի և բարձրակարգ էլեկտրոնիկայի համադրությունը բեմական հուսալի գործիք տվեց աշխատող երաժիշտներին հասանելի գնով։ Player Plus Stratocaster-ը շարունակում է այդ գաղափարը՝ բարելավված էլեկտրոնիկայով ու կառուցվածքային փոփոխություններով։ Կոճի անջատմամբ Player Plus համբաքերը և անաղմուկ միակոճ ձայնահաններն ապահովում են հզոր, բյուրեղյա հստակ տեմբր։ Մատնատախտակի կլորացված եզրերը տալիս են ավելի թանկ գործիքներին բնորոշ մասնագիտական հարմարավետություն։ Ֆիքսվող լարիչներն ու արտահայտիչ համաժամեցված տրեմոլոն լրացնում են այս բարձրակարգ վեցլարանի Player Plus Stratocaster-ը։

Strat-ի բնորոշ տեմբրը լսելի է անհամար ձայնագրություններում ու հիթ-շքերթների առաջատար երգերում․ ձայնահանների հարվածային հնչողությունը, թուանգն ու զնգոցը նվագին տալիս են բյուրեղյա հստակություն և լավ արտաբերում։ Player Plus Strat-ում Fender-ը տեղադրել է հզոր Player Plus կամրջային համբաքեր և երկու Player Plus միակոճ ձայնահան՝ միջին ու կոթի դիրքերում։ Համբաքերը տալիս է խիտ ու լիարժեք տեմբր՝ թեթև խռպոտ մաքուր հնչողությունից մինչև ագրեսիվ դիսթորշն։ Տեմբրի push-pull կարգավորիչով կարող եք ակնթարթորեն անջատել մի կոճն ու անցնել միակոճ հնչողության։ Noiseless Strat ձայնահաններն իրենց հերթին տպավորել են Ռիհենկի կիթառահարներին․ դրանք փոխանցում են վինտաժային Strat-ի բնորոշ քթային երանգն ու հագեցածությունը՝ առանց անհանգստացնող 60 Հց բզզոցի։



