ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
FenderՇուտով

Fender Player Plus Tele MN Cosmic Jade

  • Brand: Fender
  • Product Code: Player Plus Tele MN Cosmic Jade 0147332376
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Fender Player Plus Tele MN Cosmic Jade

Player Plus Telecaster-ը միավորում է Fender-ի դասական դիզայնը, նվագին հարմար ժամանակակից լուծումներն ու նոր գույները։ Player Plus Noiseless™ ձայնահաններն ապահովում են Tele-ին բնորոշ ջերմ ու հաճելի զնգոցը՝ առանց ֆոնային բզզոցի։ Տեմբրի կարգավորիչի սեղմվող-քաշվող անջատիչը երկու ձայնահանները միացնում է հաջորդաբար՝ բարձրացնելով ելքային մակարդակն ու ձայնի հագեցվածությունը։ Մետաքսանման սատինե ծածկույթով Modern C կոթը հարմար նստում է ձեռքին, իսկ դրա կլորացված եզրերը հաճելի են հպմանը։ 12 դյույմ շառավղով մատնատախտակն ու 22 medium jumbo լադերը նպաստում են սահուն սոլոներին ու ազատ բենդերին՝ առանց նոտայի ընդհատման։ Վեց պողպատե բլոկաձև թամբիկներով ժամանակակից Tele բրիջը մի փոքր պայծառություն է հաղորդում և թույլ է տալիս ճշգրիտ կարգավորել ինտոնացիան։ Ֆիքսվող լարիչներն ապահովում են կայուն լարվածք և արագ ու հեշտ լարափոխություն։ Fender-ի դասական ոճով, զարգացած հնարավորություններով ու տպավորիչ նոր գույներով Player Plus Telecaster-ը ոգեշնչում է ստեղծագործել և գտնել սեփական ձեռագիրը։

Fender Player Plus Tele MN Cosmic Jade

Արագ և հարմար նվագի համար նախատեսված Modern C պրոֆիլը հարմարվում է տարբեր կատարողական ոճերի։ Սատինե ծածկույթը հաճելի ու հարթ է հպմանը և թույլ է տալիս ձեռքն ազատ սահեցնել կոթի ամբողջ երկայնքով։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good