ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
FenderՇուտով

Fender Redondo Player Jetty Black

  • Brand: Fender
  • Product Code: Redondo Player Jetty Black
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Fender Redondo Player Jetty Black

Fender-ի՝ 1960-ականների գունագեղ ակուստիկ կիթառները հիշեցնող Redondo Player էլեկտրաակուստիկ կիթառն առանձնանում է հագեցած, ծավալուն հնչողությամբ ու սահուն նվագով։ Փայլուն ներկված կորպուսը, նույն գույնի գլխիկի մի կողմում շարած վեց լարիչները, ոսկեգույն պաշտպանիչ վահանակն ու կրեմագույն երիզն ընդգծում են արտաքինը։ Հետնամասը և կողերը կարմրափայտից են, վերին դեկան՝ ամբողջական սիտկյան եղևնուց։ Թեք ուսերով այս ամերիկյան դասականի վերին դեկայի՝ Fender-ի մշակած ամրացնող համակարգը նվազեցնում է զանգվածն ու նպաստում ռեզոնանսին։ Graph Tech NuBone վերին ու ստորին շեմերը բարելավում են սուստեյնը, իսկ Fishman նախաուժեղացուցիչը ճշգրիտ է փոխանցում կիթառի բնական ձայնը։ Բարակ C պրոֆիլով կարմրափայտի կոթն ու ընկուզենու մատնատախտակը դյուրացնում են նվագը․ այս թեթևությունը բնորոշ է Fender-ի ակուստիկ կիթառներին դեռ 1960-ականներից։

Fender Redondo Player Jetty Black — ակուստիկ կիթառ

Համոզիչ տեմբր և կիթառ, որը ձեռքից բաց չես թողնի

Redondo Player-ը հիանալի ակուստիկ հնչողություն է տալիս մատչելի գնով։ Այն հարմար է թե՛ որպես առաջին կիթառ, թե՛ փորձառու երաժշտի համար։ Ամբողջական եղևնու վերին դեկան ապահովում է կլոր ու հզոր տեմբր․ հենց այդ հատկության համար եղևնին այդքան տարածված է ակուստիկ կիթառաշինության մեջ։ Սա այն գործիքն է, որը կուզեք տանել սրճարան և նվագել բաց բեմում։ Նվագելու հարմարությունը բնորոշ է Fender-ին․ կորպուսի փորվածքը հեշտացնում է կոթի ամբողջ երկայնքով նվագելը, իսկ վինտաժային C պրոֆիլը բնականորեն նստում է ձեռքում։

Ներկառուցված ձայնահանման համակարգը բեմում փոխանցում է բնական տեմբրը

Redondo Player-ով կարող եք անմիջապես բեմ բարձրանալ։ Ներկառուցված Fishman նախաուժեղացուցիչը թույլ է տալիս միացնել կիթառն ու սկսել նվագել՝ լիովին կառավարելով ձայնի մակարդակն ու տեմբրը։ Fishman-ն ակուստիկ գործիքների ուժեղացման առաջատարներից է, իսկ նրա էլեկտրոնիկան տարիներ շարունակ Ռիհենկի կիթառահարների նախընտրածներից է։ Բեմում կամ ստուդիայում միացված Redondo Player-ը կիթառի բնական, արտահայտիչ հնչողությունը փոխանցում է ուժեղացուցիչով, հնչյունային համակարգով կամ անմիջապես միքշերային վահանակին։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good