Fender Rumble 15
Rumble բաս կիթառի կոմբոուժեղացուցիչների կառուցվածքը վերամշակվել է ցանկացած մակարդակի բաս կիթառահարի համար։ Դրանք դարձել են շատ կոմպակտ, թեթև ու հեշտ տեղափոխվող՝ պահպանելով Fender-ի հուժկու բասն ու բեմական հնարավորությունները։ Փոքրիկ Rumble 15-ն ապահովում է 15 Վտ զուտ Fender բասային հնչողություն։ Փոքր չափերի ու բարձր ձայնի հետ մեկտեղ այն առաջարկում է դասական Fender ձևավորում, 8 դյույմանոց բարձրախոս և եռաշերտ էկվալայզեր․ հարմար համադրություն ամենօրյա պարապմունքների համար։
Առանձնահատկություններ
- 15 Վտ
- 8 դյույմանոց Fender Special Design բարձրախոս
- Վերևում տեղադրված կառավարման վահանակ՝ փղոսկրի գույնի, հին ռադիոընդունիչների ոճով «soft touch» բռնակներով
- Կոմպակտ և թեթև (16 ֆունտ) փակ իրան՝ հանվող պաշտպանիչ ցանցով
- Եռաշերտ էկվալայզեր
- Դասական Fender ձևավորում
- 1/8 դյույմ օժանդակ մուտք և 1/4 դյույմ ականջակալների ելք



