Squier Bullet Stratocaster
Ատլասափայլ մակերեսով C-աձև կոթը, 21 medium jumbo լադերը և մատնատախտակի ժամանակակից 9,5 դյույմ շառավիղը հեշտացնում են ակորդներն ու բենդերը։ Երեք միակոճ ձայնահանները, տեմբրի երկու կարգավորիչները, ձայնի գլխավոր կարգավորիչն ու հնգադիր փոխարկիչը տալիս են տեմբրերի ընտրություն՝ ջազից մինչև փանք ռոք։ Stratocaster-ին բնորոշ քրոմապատ սինխրոն տրեմոլոյով կարող եք արտահայտիչ կերպով բարձրացնել ու իջեցնել նոտաների բարձրությունը։ Կոթի կարգավորվող անկերն ու տրեմոլոյի կարգավորվող թամբիկները թույլ են տալիս ապահովել հարմար նվագ տարբեր տրամաչափի լարերով։ Փայլուն պոլիուրեթանային ծածկույթը երկար տարիներ կպաշտպանի այս գեղեցիկ իրանը։



