Fender Standard Stratocaster Black
Թեթև լաստենու իրան՝ եռաշերտ սպիտակ պաշտպանիչ վահանակով և էկրանավորված ներքին խոռոչներով
Ահա Strat-ի դասական հիմքը՝ իր պարզությամբ։ Standard Series Stratocaster-ի թեթև լաստենու իրանի հարմարավետ ուրվագծերը գրեթե չեն փոխվել 1954 թվականից, երբ առաջին Strat-ները դուրս եկան արտադրամասից։ Նոր տարբերակի իրանի ներքին խոռոչներն էկրանավորված են, ուստի ֆոնային բզզոցն ավելի թույլ է, և կիթառն ավելի անաղմուկ է աշխատում, քան 1950-ականների վինտաժային Strat-ը։ Եռաշերտ սպիտակ պաշտպանիչ վահանակն ամբողջացնում է դասական տեսքը։ Իսկ մատչելի գինը նույնպես հաճելի առավելություն է։
Վինտաժային ոճի տրեմոլո՝ կամրջակի զանգվածեղ բլոկով
Լեո Ֆենդերի կիթառներում արվեստն ու ինժեներական միտքը զարմանալիորեն ներդաշնակ էին։ Նրա ամենահնարամիտ լուծումը, թերևս, «սինխրոն տրեմոլո» սխալ անվանումը ստացած մեխանիզմն էր. իրականում այն վիբրատո է ստեղծում։ Դրա միջոցով կարելի էր առանձին նոտաների կամ ամբողջ ակորդների բարձրությունը սահուն բարձրացնել ու իջեցնել՝ պահպանելով գործիքի լարվածքը։ Չնայած Fender-ը շարունակել է կատարելագործել մեխանիզմը, շատ կիթառահարներ նախընտրում են բնօրինակի տեսքն ու նվագելիս դրա զգացողությունը։ Standard Strat-ն ունի նույն վինտաժային ոճի տրեմոլոն՝ կամրջակի ավելի զանգվածեղ բլոկով, որը երկարացնում է հնչողությունն ու բարելավում տեմբրը։
Երեք ստանդարտ միակոճ Strat ձայնահան
Stratocaster-ը երեք ձայնահանով առաջին սերիական կիթառն էր։ Զարմանալի չէ, որ այս դասավորությունն այսօր նույնքան սիրված է, որքան 1954-ին։ Ձեր նոր Standard Stratocaster-ը գործարանից գալիս է երեք ստանդարտ միակոճ Strat ձայնահանով՝ վինտաժային ոճի կերամիկական մագնիսներով։ 1950-ականներին և 1960-ականներին երաժիշտները ստիպված էին զգուշորեն տեղաշարժել եռադիր լծակավոր փոխարկիչը՝ ձայնահանների միջանկյալ համակցությունները գտնելու համար։ Նոր Standard Strat-ում դա այլևս ջանք չի պահանջում. ժամանակակից հնգադիր լծակավոր փոխարկիչն անմիջապես հասանելի է դարձնում Strat-ի բոլոր այդ սիրված տեմբրերը։
Թխկու կոթ և մատնատախտակ՝ ժամանակակից C-աձև պրոֆիլով ու ատլասափայլ պոլիեսթերային ծածկույթով
Լեո Ֆենդերը կիթառահար չէր. նա իր գործունեությունն սկսել էր ռադիոընդունիչներ վերանորոգելով։ Ուստի մտքովն էլ չէր անցել, թե իբր կիթառի կոթը թխկուց չեն պատրաստում։ Ժամանակի ընթացքում այդ բաց գույնի թխկու կոթերն ու մատնատախտակները դարձան Fender-ի այցեքարտը, թեև ընկերությունը հետագայում իր մոդելների մեծ մասի համար առաջարկեց նաև վարդափայտի մատնատախտակներ։ Այս Standard Strat-ի թխկու կոթն ու մատնատախտակն օգնում են ստանալ Strat-ին հատուկ կտրուկ գրոհն ու փայլուն երանգը։ Ժամանակակից նախասիրություններին համապատասխան՝ այս Strat-ի թխկու կոթն ունի ավելի արդիական C-աձև պրոֆիլ։ Հետևի մակերեսը ծածկված է ատլասափայլ պոլիեսթերով, իսկ մատնատախտակն ու կոթի գլխիկը փայլուն են։


