8320APM ստուդիական մոնիտոր
Փոքր չափերի 8320A-ն երկուղի մոնիտոր է՝ յուրաքանչյուր հաճախականային տիրույթի համար առանձին D դասի ուժեղացուցիչով։ Զարմանալիորեն հզոր 4 դյույմանոց ցածրահաճախական գլխիկն այստեղ համադրված է Genelec-ի ակուստիկ նախագծման փորձի և ոլորտի առաջատար Smart Active Monitoring (SAM™) տեխնոլոգիայի հետ։ SAM համակարգը Genelec Loudspeaker Manager (GLM™) սեփական ծրագրի հետ միասին առաջարկում է մոնիտորինգը ձեր պայմաններին հարմարեցնելու նոր հնարավորություններ։ AutoCal™-ը համակարգը ճշգրտում է ըստ լսելու միջավայրի՝ փոխհատուցելով սենյակի ակուստիկայի անցանկալի ազդեցությունը։ GLM-ով կարող եք կառավարել մինչև 30 Smart մոնիտոր և սաբվուֆեր ու միքսել ձեր նախընտրած ձևաչափով՝ պարզ ստերեոյից մինչև բարդ տարածական ձայնային համակարգեր։ Մանրամասն կառավարման հնարավորությունների թվում է լսման տարբեր դիրքերի համար պահպանված բոլոր կարգավորումների վերականգնումը։ Minimum Diffraction Enclosure (MDE™) իրանն ապահովում է ճշգրիտ հնչողություն՝ առանց տեմբրային գունավորման, իսկ Directivity Control Waveguide (DCW™) ալիքատարը՝ հաճախականությունների ճշգրիտ վերարտադրություն թե՛ առանցքի վրա, թե՛ դրանից դուրս։ Արդյունքում ստանում եք ձեր աշխատանքի ձևին հարմարվող փոքրիկ մոնիտոր։



