Հիմնական տեխնոլոգիաները
- Ուղղվածությունը կառավարող ալիքատարի Directivity Control Waveguide (DCW™) տեխնոլոգիա
- Նվազագույն դիֆրակցիայով իրանի Minimum Diffraction Enclosure (MDE™) տեխնոլոգիա
- Ֆազաինվերտորի անցքի կառուցվածք
- Սենյակի ակուստիկ բնութագրի փոխհատուցում
- Օպտիմալացված ուժեղացուցիչներ
- Ակտիվ բաժանիչ զտիչներ
- Պաշտպանական սխեմաներ
- Ազդանշանի ինքնաշխատ հայտնաբերման Intelligent Signal Sensing (ISS™) տեխնոլոգիա
- Iso-Pod™ հենակ
- Ամրացման տարբեր եղանակներ
8020CPM ստուդիական մոնիտոր
Genelec 8020C-ը փոքր չափերով է, բայց մեծ հնարավորություններով։ Այն ստեղծվել է տարբեր ունկնդրման միջավայրերի համար, հատկապես օգտակար է սահմանափակ տարածքում և կիրառում է 8000 շարքի նորարարությունները՝ մերձադաշտում բացառիկ ճշգրիտ մոնիտորինգ ապահովելու համար։ Նվազագույն դիֆրակցիայով MDE™ իրանը փոխանցում է ձայնը ճշգրիտ ու առանց գունավորման, իսկ DCW™ ուղղվածության ալիքատարն ապահովում է հաճախականությունների հավասարակշռված վերարտադրում ինչպես ձայնային առանցքի վրա, այնպես էլ դրանից դուրս։ Աշխատանքի ավարտին Genelec Intelligent Signal Sensing (ISS™) սխեման հայտնաբերում է ազդանշանի բացակայությունը և համակարգը տեղափոխում էներգախնայող, շրջակա միջավայրի համար ավելի նպաստավոր սպասման ռեժիմ։ Հետարտադրության ստուդիայից և շարժական հեռարձակման մեքենայից մինչև թվային ձայնային աշխատանքային կայանով սենյակ՝ 8020C-ը մերձադաշտային մոնիտորինգի հարմար ընտրություն է։



