8030C ստուդիական մոնիտոր
Երբ նախագծին հզոր հնչողություն է պետք՝ առանց որակի զիջման, Genelec 8030C ակտիվ ստուդիական մոնիտորը նախագծված է գերազանցելու ձեր ակնկալիքները։ 2017-ին ներկայացված 8030C-ն ապահովում է 4 դԲ-ով ավելի բարձր ձայնային ճնշում և ավելի քիչ էներգիա է սպառում, քան 8030-ի նախորդ տարբերակները։ 8030C-ն գրավիչ է և՛ տեսքով, և՛ հնչողությամբ։ Կլորացված եզրերով, ամբողջովին ալյումինից պատրաստված կոշտ Minimum Diffraction Enclosure (MDE™) իրանն ապահովում է ճշգրիտ, չգունավորված ձայն։ Ամեն տարր մշակված է լսողական փորձը բարելավելու համար։ Directivity Control Waveguide (DCW™) ալիքատարն ապահովում է հաճախականությունների ճշգրիտ վերարտադրություն թե՛ առանցքի վրա, թե՛ դրանից դուրս։ Ներքին կոր ֆազաինվերտորային խողովակը՝ օպտիմալացված օդահոսքով, և առավելագույնս օգտագործված ներքին ծավալն ապահովում են ընդարձակ ցածր հաճախականություններ ու բարձր ձայնային ճնշում։ Երբ ավարտում եք աշխատանքը, Genelec Intelligent Signal Sensing (ISS™) սխեման հայտնաբերում է, որ համակարգն այլևս չի օգտագործվում, և այն փոխարկում է էկոլոգիապես խնայող սպասման ռեժիմի։



