Ibanez AR325 DBS
AR325-ը Artist շարքի հոծ կորպուսով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2012-ի կեսին։ Այն արտադրվել է Չինաստանում։ Մահագոնիից կորպուսն ունի նախշավոր բուբինգայից ուռուցիկ վերին շերտ՝ կրեմագույն եզրազարդով։ Սոսնձված թխկու կոթի վրա տեղադրված է երիզապատ վարդափայտե մատնատախտակ՝ 22 լադով և երկմաս ուղղանկյուն նշիկներով։ Երկու Ibanez Super 58 Custom համբաքերներն ունեն ձայնի ուժգնության ու տեմբրի առանձին կարգավորիչներ և Tri-sound փոխարկիչներ՝ տարբեր հնչողությունների համար։ Լարակալը Tune-O-Matic տիպի է։

2014-ի կեսին ձայնահանները փոխարինվեցին սովորական Super 58-երով, իսկ սադափի ու ծովականջի խեցու ներդիրները՝ ակրիլի ու ծովականջի ներդիրներով։ Նմանատիպ AR320 մոդելն ունի բոցանման նախշով թխկու վերին շերտ։ Հարակից AR420-ի նույնպիսի թխկու վերին շերտը զարդարված է ծովականջի խեցու բարակ երիզով։



