Ibanez GRG7221QA TKS
GRG7221QA-ն RG շարքի յոթլարանի, ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2019 թվականին։ Այն արտադրվում է Չինաստանում և պատկանում է սկսնակների համար նախատեսված GIO շարքին։

GRG7221-ի բարդու իրանը զարդարված է «ծածկոցի» ալիքավոր նախշը նմանակող Art Grain վերին շերտով։ Պտուտակներով ամրացված թխկե կոթն ունի մշակված նորզելանդական սոճուց մատնատախտակ՝ 24 լադով և սպիտակ կետային նշաններով։ Տեղադրված են երկու Ibanez Infinity R համբաքեր, անշարժ F107 կամրջակ և Ibanez-ի ձուլածո լարիչներ։



