Ibanez GRX22EX BL
GRX22EX-ը RX շարքի ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որը Ibanez-ը ներկայացրել է 2019 թ. վերջին։ Այն արտադրվում է Չինաստանում և ընդգրկված է սկսնակների համար նախատեսված GIO շարքում։ Բարդուց իրանին պտուտակներով ամրացված է թխկե կոթը։ Ժատոբայից մատնատախտակն ունի 22 լադ և դիրքերը նշող սպիտակ կետեր։ Կիթառը համալրված է շրջանակների մեջ տեղադրված Ibanez Infinity R երկու համբաքեր ձայնահաններով, վեց պտուտակով ամրացվող սինքրոն տրեմոլո կամրջակով և պլաստիկ վերին սեղմակով։



