Ibanez JEM 77 WDP CNL
JEM77WDP-ը JEM շարքի հոծ կորպուսով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2016-ի վերջին։ Ամերիկացի կիթառահար Սթիվ Վայի անվանական այս մոդելն արտադրվում էր Ինդոնեզիայում՝ Premium միջին դասի շարքում։
JEM77WDP-ը հաճախ անվանում են «JEM Woody»՝ փայտի երանգավորված հարդարման, բարդու նախշավոր կոճղարմատի շպոնով պաշտպանիչ վահանակի և նույն ձևավորմամբ կոթագլխի համար։
JEM77WDP-ի մահագոնիից կորպուսը վարդափայտե վերին շերտ ունի։ Դրան պտուտակներով ամրացված է թխկու և ընկուզենու Wizard կոթ՝ վարդափայտե մատնատախտակով, 24 լադով և Tree of Life բուսական ներդիրով։ Հագեցվածության մաս են կազմում Edge Zero II կրկնակի սևեռմամբ տրեմոլոն, կողպվող վերին շեմը, DiMarzio Dark Matter 2 ձայնահանները և փայտե կարգավորիչները։ Երկու զարդարված կափարիչով համբաքերների միջև տեղադրված է մեկկոճ ձայնահան։
2018-ին վերին շերտի վարդափայտը փոխարինվեց ընկուզենով, իսկ մատնատախտակինը՝ պանգա պանգայով։
JEM77P-ը հարակից մոդել է՝ կորպուսի այլ փայտանյութով և այլ ձայնահաններով։





