Ibanez JEM7VP WH
JEM7VP-ն JEM շարքի ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2019 թվականին։ Ամերիկացի կիթառահար Սթիվ Վայի այս անվանական մոդելն արտադրվում է Ինդոնեզիայում և պատկանում է միջին դասի Premium շարքին։

JEM7VP-ի լաստենու իրանին պտուտակներով ամրացված է տիտանով ուժեղացված թխկու և ընկուզենու կոթը։ Էբենոսից մատնատախտակի վրա կա 24 լադ և սադափի ու աբալոնի ներդիրներով Tree of Life բուսանախշը։ DiMarzio Evolution ձայնահանների համադրության մեջ երկու համբաքերների միջև տեղադրված է մեկ սինգլ։ Կամրջակը երկակի ամրակցմամբ Edge տրեմոլո է։



