Ibanez JS 24 PCA
JS24P-ն JS շարքի ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2013 թվականին։ Ամերիկացի կիթառահար Ջո Սատրիանիի այս անվանական մոդելն արտադրվում է Ինդոնեզիայում՝ Premium շարքում։
JS24P-ի ամերիկյան լորենուց իրանին պտուտակներով ամրացված է տիտանով ուժեղացված թխկու և բուբինգայի կոթը։ Վարդափայտե մատնատախտակի վրա տեղադրված է 24 լադ և սպիտակ կետային նշաններ։ Կամրջակի մոտ DiMarzio Mo’ Joe համբաքերն է, իսկ կոթի մոտ՝ մեկ կոճանի ձայնահանի չափսով Chopper համբաքերը։ Կամրջակը երկակի ամրակցմամբ Edge տրեմոլո է։
2018-ից վարդափայտե մատնատախտակը փոխարինվել է պանգա-պանգայով, իսկ թխկու և բուբինգայի կոթը՝ թխկու և ամարանտի համադրությամբ։





