JS2450-ն Ibanez-ի JS շարքի ամբողջաիրան էլեկտրակիթառ է, որը ներկայացվել է 2014 թվականի կեսերին։ Ամերիկացի կիթառահար Ջո Սատրիանիի այս անվանական մոդելն արտադրվում է Ճապոնիայում՝ FujiGen գործարանում։
JS2450-ը ներկայացվել է 2014 թվականի ամառային NAMM ցուցահանդեսում։ Այն շատ նման է JS2410-ին։ Աչքի ընկնող տարբերություններն են հարդարանքն ու JS2450-ի քրոմապատ ձայնահանները․ JS2410-ի ձայնահանները ներկված են իրանի գույնով։
JS2450-ի լաստենուց իրանին պտուտակներով ամրացված է թխկիից և բուբինգայից պատրաստված կոթ։ Վարդափայտե մատնատախտակն ունի 24 լադ և սադափե կետաձև դիրքային նշիչներ։ Տեղադրված են համապատասխան գույնի կոճերով DiMarzio ձայնահաններ՝ Mo Joe համբաքեր կամրջակի մոտ և մեկ կոճով ձայնահանի չափս ունեցող Satch Track համբաքեր կոթի մոտ։ Կիթառն ունի օրիգինալ Edge երկակի ամրացմամբ տրեմոլո կամրջակ, ածխաթելային Ultralite լծակ և Gotoh լարաձգիչներ։
2016 թվականին ավելացվեց Muscle Car Black հարդարանքը։ 2017 թվականից հետո այդ տարբերակի արտադրությունը դադարեցվեց։



