ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
IbanezՇուտով

Ibanez JS2480 MCR

  • Brand: Ibanez
  • Product Code: JS2480 MCR
  • Availability: Շուտով
  • $3,599.99

Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Ibanez JS2480 MCR

JS2480-ը Ibanez-ի՝ Սատրիանիի ոճով էլեկտրակիթառների իսկական «Ռոլս-Ռոյսն» է։ Բավական է ափի մեջ առնել JS պրոֆիլի եռաշերտ կոթը՝ պատրաստված թխկուց և բուբինգայից, որպեսզի զգաք, թե որքան հարմար է նվագելը։ Ibanez Prestige մշակում անցած լադերն ավելի սահուն են դարձնում շարժումները։ Կամրջակի մոտ տեղադրված DiMarzio Satchur8 համբաքերն ապահովում է բարձր ելքային մակարդակով, հարմոնիկներով հարուստ և հստակ հնչողություն, իսկ Sustainiac սխեման թույլ է տալիս նոտաները հնչեցնել անսահման երկար։ Ձայնի ուժգնությունն իջեցնելիս բարձր հաճախականությունների անցման push-pull զտիչը պահպանում է տեմբրը։ Ibanez JS2480-ն ունի նաև Ultralite տրեմոլոյի լծակ, որի օգնությամբ հեշտ է տատանել հնչյունի բարձրությունը, կատարել բենդեր և սահուն, կտրուկ անկումներ՝ դայվ-բոմբեր։

Ibanez JS2480 MCR — էլեկտրակիթառ

Բարակ ու կոշտ կոթ և հարթեցված լադեր՝ հնարավորինս հարմար նվագի համար

JS2480-ի JS պրոֆիլի կոթն ամուր հենարան է լարերը լադերին սեղմելիս և միևնույն ժամանակ թույլ է տալիս կայծակնային արագությամբ շարժել մատները։ Թխկուց և բուբինգայից կազմված եռաշերտ կոթն ավելի կոշտ է, քան փայտի մեկ կտորից պատրաստվածը, և ավելի լավ է փոխանցում տատանումները։ Որքան էլ արագ նվագեք, լադերի եզրերը չեն քերծի ձեր մատները․ JS2480-ի 6105 լադերի եզրերը հարթեցված են Ibanez-ի Prestige մշակմամբ՝ մատների ազատ ու սահուն շարժման համար։

DiMarzio համբաքերը և Sustainiac սխեման բացում են հնչողության անսահման հնարավորություններ

Ինչ տեմբր էլ փնտրեք, այն կարող եք ստանալ Ibanez JS2480-ով։ Կամրջակի մոտ տեղադրված DiMarzio Satchur8 համբաքերն ապահովում է հզոր, հարմոնիկներով հարուստ և հստակ հնչողություն։ Կոթի մոտ տեղադրված Sustainiac ձայնահանն ունի սինգլի չափս և հատուկ սխեմա, որի շնորհիվ նոտան հնչում է այնքան, որքան ցանկանում եք։ Պարզապես միացրեք Sustainiac սխեման ու նվագեք նոտա կամ ակորդ՝ անսահման սուստեյն ստանալու համար։

Բարձր հաճախականությունների անցման զտիչը պահպանում է վառ հնչողությունը ձայնն իջեցնելիս

Եթե նվագելիս հաճախ եք օգտվում ձայնի ուժգնության կարգավորիչից, կգնահատեք JS2480-ի առանձնահատկությունը․ դրա մեջ ներկառուցված է ձգելով կամ սեղմելով փոխարկվող բարձր հաճախականությունների անցման զտիչ։ Նույնիսկ ձայնի ուժգնությունն իջեցնելիս բարձր հաճախականությունները պահպանում են իրենց ընդգծվածությունը։ Այսպես կարող եք նվազեցնել գերբեռնումը՝ պահպանելով հնչողության հստակությունն ու սրությունը, ապա կրկին բարձրացնել ձայնը և ուժեղացուցիչը հեշտությամբ հասցնել օվերդրայվի։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good

Related Products

Ibanez RG3770FZ TB

Ibanez RG3770FZ TB

Ibanez RG3770FZ TBRG3770FZ-ն RG շարքի ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2..