Ibanez Psm10 Bk
PSM10-ը Iceman շարքի ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որը Ibanez-ը ներկայացրել է 2017 թ․։ Սա ամերիկյան KISS հարդ ռոք խմբի կիթառահար Փոլ Սթենլիի անվանական մոդելն է՝ արտադրված Չինաստանում։ PSM10-ը Սթենլիի համար պատրաստված առաջին կարճ մենզուրայով miKro անվանական կիթառն է։

PSM10-ի բարդուց իրանին պտուտակներով ամրացված է թխկե կոթ՝ 22,2 դյույմանոց մենզուրայով։ 24-լադանոց մատնատախտակն ունի սպիտակ բլոկաձև դիրքային նշումներ։ Կիթառը համալրված է երկու Ibanez Infinity R համբաքերով, ֆիքսված կամրջակով և լարակալով, ինչպես նաև քրոմապատ պաշտպանիչ վահանակով։ 2017 թ․ կեսերին մատնատախտակի պալիսանդրը փոխարինվել է մշակված նորզելանդական սոճիով։




