Ibanez RG2550Z WPM
RG2550Z-ը RG շարքի ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որը Ibanez-ը ներկայացրել է 2008-ի համար։ Այն FujiGen-ը պատրաստում է Ճապոնիայում՝ բարձրակարգ Prestige շարքի համար։

RG2550Z-ի գլխավոր տարբերությունը նախորդ RG2550E-ից Edge Zero տրեմոլո կամրջակն է։ Լորենու իրանին պտուտակներով ամրացված է թխկու ու ընկուզենու կոթ՝ վարդափայտե 24-լադանոց մատնատախտակով և շնաձկան ատամի սեպաձև կամ ուրվագծային նշիչներով։ Հայելային պաշտպանիչ վահանակի վրա երկու համբաքերների միջև դրված է միակոճ ձայնահան։ Կան նաև կրկնակի ֆիքսմամբ Edge Zero կամրջակ՝ հանվող ZPS3 լարվածքի կայունացուցիչով, և Gotoh լարիչներ։ 2010-ին Wizard Prestige կոթն անվանափոխվեց Wizard HP։ 2015-ի էական փոփոխություններից էին նոր ձայնահաններն ու գունային տարբերակները, ինչպես նաև մատնատախտակի եզրագծի հանումը։




