Ibanez RG320EXZ BKF
RG320EXZ-ը RG շարքի ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որը Ibanez-ը ներկայացրել է 2021 թ․ մոդելային տարվա համար։ Այն արտադրվում է Ինդոնեզիայում և ընդգրկված է Standard շարքում։

RG320EXZ-ի մերանտիից իրանին պտուտակներով ամրացված է թխկե Wizard III կոթ՝ ժատոբայից 24-լադանոց մատնատախտակով, սպիտակ եզրազարդով և դիրքերը նշող սպիտակ կետերով։ Տեղադրված են շրջանակներով երկու Ibanez Quantum համբաքեր, կրկնակի սևեռմամբ Edge Zero II տրեմոլո կամրջակ՝ հանվող ZPS3Fe լարվածքի կայունացուցիչով, լարերը սեղմող վերին սեղմակ և Ibanez-ի ձուլածո լարիչներ։


