Ibanez RG370AHMZ BMT
RG370AHMZ-ը RG շարքի հոծ կորպուսով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2017 թվականի համար։ Այն արտադրվում է Ինդոնեզիայում։

RG370AHMZ-ի հացենու կորպուսին պտուտակներով ամրացված է թխկու Wizard III կոթը՝ թխկու մատնատախտակով, 24 լադով և կետանշաններով։ Տեղադրված են Edge Zero II կրկնակի կողպվող տրեմոլո՝ կողպվող վերին շեմով ու հանվող լարվածքի կայունարարով, և Ibanez Quantum ձայնահաններ՝ երկու համբաքերների միջև մեկկոճ ձայնահանով։



